Azərbaycan dili Bahasa Indonesia Bosanski Català Čeština Dansk Deutsch Eesti English Español Français Galego Hrvatski Italiano Latviešu Lietuvių Magyar Malti Mакедонски Nederlands Norsk Polski Português Português BR Românã Slovenčina Srpski Suomi Svenska Tiếng Việt Türkçe Ελληνικά Български Русский Українська Հայերեն ქართული ენა 中文
Նորություններ
Plus-ի գների փոփոխում

  • MARM
  • 2011-06-06

2008 թվականին մենք տեսանք Plus-ի գների թարմացում, և սկսած այդ ժամանակվանից, չնայած գնաճին, գները մնացին անփոփոխ և ցածր 3 տարվա ընթացքում:

Սակայան, սկսած այդ ժամանակից Sokker-ը ավելի է բարելավվել և դրամը/փողը/ արժևորվել է:

Նոր գները կլինեն.


99 PLN 1 տարվա համար (հին գինը` 89 PLN)
55 PLN 6 ամսվա համար (հին գինը` 49 PLN)
35 PLN 3 ամսվա համար (հին գինը` 29 PLN)
27 PLN 2 ամսվա համար (հին գինը` 22 PLN)

Որպես սփոփանք մենք ներմուծում ենք նոր ֆունկցիա: Մենք ներկայացնում ենք խաղացողի և տրանսֆերի հիշեցումը, երկուսն էլ որպես Sokker հիշեցում plus-ի օգտագործողների համար և էլ. հասցեով, այնպես որ հնարավոր կլինի կարգավորել հեռախոսների վրա որպեսզի կարողանան ստանալ էլ. նամակներ: Նաև պլանավորվում է ներդնել SMS հիշեցումներ:

Բացի այդ, plus-ի նոր բաժանորդագրություն է հասանելի դառնում. Այն օգտագործոների համար ովքեր նախքինում երբեք չեն գնել plus, ապա 1 ամսվա բաժանորդագրությունը կարժենա 10 PLN (և 15 PLN ովքեր նախքինում գնել են plus). Եվ վերջապես, հանվել է միջնորդավճարը, որը վճարվում էր PayPal-ով (2 PLN) վճարումների ժամանակ:

Գների բարձրացումը կսկսեն գործել ուրբաթ օրը` հուլիսի 1-ից:
Մինչ այս դուք կարող եք գնել Plus այժմյան գնով:

Պլյուս, քարտային վճարումներ

  • MARM
  • 2011-05-16

Դուք կարող է որոշ խնդիրներ ունենայիք կապված պլյուս գնելու հետ, երբ վճարումները արվել են կրեդիտ քարտերով և DotPay համակարգով, սկսած ապրիլի 30-ից: Ձեր կրեդիտ քարտից գումարը չի գանձվի նաև Պլյուսը չի ակտիվանա քանի որ գործարքները մերժվել են:
DotPay-ը մի համակարգ է, որը ապահահովում է քարտային վճարումներ Պլյուսի և մայկաների համար, պաշտոնապես հաստատել է, որ նրանք հրաժարվում են սպասարկել քարտային վճարումները: Սակայն, DotPay դեռեւս սպասարկում է քարտային վճարումները Moneybookers-ով կամ ուրիշ վճարային համակարգերով, ինչպիսին են լեհական բանկային փոխանցումերը:

Ներկայումս Դուք կարող եք գնել Պլյուս կրեդիտ քարտերով, օգտագործելով հետևյալ տարբերակները,
- PayPal, որ նաև սպասարկում է կրեդիտ քարտերով վճարումները առանց գրանցման կամ PayPal-ում ւնեցած հաշվից, ներկայումս առանց լրացուցիչ միջնորդավճարների:
- DotPay, օգտագործելով Moneybookers կրեդիտ քարտերի վճարումները, որը հնարավորություն է տալիս գնել Պլյուս 26 տեսակ քարտերով:

Մենք սկսել ենք աշխատել ավելի կոնկրետ կրեդիտ քարտերով վճարումներով և մենք փնտրում են այլ գնելու հարմար տարբերակներ: Մենք ձեզ կտեղեկացնենք երբ դրանք կներդրվեն:

Ներողություն ենք խնդրում բոլոր անհարմարությունների համար, որ այս չնախատեսված միջադեպը անհարմարություն է պատճառել ինչ որ մեկին:

Սահընկումներ և գնդակի առաջ նետում ու վազք

  • MARM
  • 2011-04-06

Ինչ վերաբերվում է մարտի 4-ին մենք փորձարկում էինք խաղային նորամուծությունները: հիմանական փոփոխություններն են՝ սահընկումները և գնդակի առաջ նետումն իր առջև:

Գնդակի առաջ նետում և վազք

Երբ խաղացողը տեսնում է, որ իր առջև կա ազատ տարածք և նա կարող է վազել, ապա խաղացողը գնդակը առաջ է նետում, արդյունքում վազում է ավելի արագ, քան գնդակով: Գնդակի առաջ նետման արդյունավետությունը կախված է խաղացողի տեխնիկայից և մարզավիճակից:

Սահընկումներ

Խաղացողները այժմ կարող են սահընկում կատարել՝ հասնելու այն գնդակին, որը հեռանում է իր հասանելիության տարածքից: Սահընկումով գնդակին հասնելը կախված է իր պաշտպանողական հմտությունից, իսկ սահընկման փաստացի ազդեցությունը՝ պաշտպանությունից և մարզավիճակից:

Երիսարդների տարիք

Խաղային փոփոխություններ հետ զուգահեռ, մենք որոշեցինք թույլ տալ պատանեկան դպրոցի բոլոր այն երիտասարդներին, ում տարիքը 19 է կամ փոքր, մասնակցել պատանեկան լիգաների խաղերին, եթե նույնիսկ նրանք արդեն դուրս են եկել պատանեկան դպրոցից, բայց ցանկացած այլ երիտասարդ ում տարքը բարձր է 19-ից կարղ է մասնակցել պատանեկան լիգայի խաղերին , միայն այն դեպքում մինչդեռ հանդիսանում է պատանեկանի սան (այսինքն՝ դպրոցում պարապմունքի շաբաթները 0-ից բարձր են): Սա արված է նրա համար, որովհետև բազմաթիվ պատանեկանի սաներ դուրս են գալիս դպրոցից մրցաշրջանի սկզբում, և ղեկավարները կարող են նրանց խաղացնել ամենաքիչը մեկ մրցաշրջան մինչև նրանք այլևս չթույլատրվեն խաղալ: Սա կբարձրացնի պատանեկան լիգաների անհավասարակշրված խաղերի քանակը:

Այլ փոփոխություններ

Կատարվել են նաև շատ այլ փոփոխություններ կապված անցումների, վազքի, գնդակի ընդունման և գործողությունների հետ:

Սա դեռ փորձնական տարբերակն է, մրցաշրջանի սկսվելուց հետո կարող են նկատվել որոշ փոփոխված առանձնահատկություններ: Ծրագրում նաև ուղղվել են որոշ սխալներ (11 մետրանոցներ, փոփոխություներ և այլն) , սակայն սա կտեղադրվի մրցաշրջանի ընթացքում, որովհետև դրանք այնպիսի փոփոխություններ չեն, որոնք կազդեն խաղի վրա:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

  • Armeniak
  • 2010-12-31

Sokker Hayastan-ը շնորհավորում է Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: Թող գալիք 2011 թվականը լինի նոր նվաճումներով, հաճելի անակնկալներով և հաջողությամբ լի տարի:

Կրկին ընտրություննե՛ր են

  • Armeniak
  • 2010-07-20

Նորից եկավ ընտրությունների ժամանակը: Յուրաքանչյուրը հնարավորություն կստանա մասնակցելու դրանց որպես ցանկացած երկրի Ազգային կամ երիտասարդական հավաքականների մարզիչի թեկնածու, ինչպես նաեւ քվեարկելու իր երկրի հավաքականների մարզիչի թեկնածություն առաջադրած մենեջերների օգտին:

Ընտրությունների էջ անցնելու համար հարկ է գնալ համապատասխան երկրի գլխավոր էջն, այնուհետեւ՝ սեղմել «Ազգային հավաքական» հղումը, որից հետո՝ «Ընտրություններ»:

Այս անգամ մենք ցանկանում ենք հաջողություններ մաղթել հետեւյալ նոր երկրներին, որտեղ առաջին անգամ կկայանան Ազգային եւ երիտասարդական հավաքականների ընտրություններ.


Եթե դու որոշել ես թեկնածությունդ դնել ընտրություններում, առաջարկվում է ընտրությունների սկսվելուց հետո համապատասխան երկրի ֆորումում բացել ՄԵԿ ճյուղ՝ [NT] կամ [U21] խորագրերի ներքո: Խնդրվում է ֆորումներում սպամով չզբաղվել, Սոկկերի փոստով չխնդրել մարդկանց քվեարկել քո օգտին, կամ գրել այդ առթիվ նրանց հյուրագրքերում: Այս «սպամային գործունեություններից» յուրաքանչյուրը կարող է հանգեցնել ֆորումից վտարման կամ տուգանքի:

Խնդրեմ, հիշե՛ք, որ հավաքականներից որեւէ մեկի մարզիչ ընտրված մենեջերը չի կարող հրաժարվել այդ աշխատանքից: Այնպես որ, մասնակցության որոշում կայացնելուց առաջ լավ կլիներ գիտակցել, որ դա միայն զվարճանք չէ. Դուք նաեւ պատասխանատվություն եք ստանձնում մարզիչ եղած ողջ ժամանակաշրջանում ծառայելու մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել են ձեր օգտին՝ մտածելով, որ ամենալավը դուք կարող եք կատարել այդ պարտականությունը:

Ընտրությունները կսկսվեն հուլիսի 18-ին եւ կվերջանան օգոստոսի 1-ին, ժամը 22:15. Պատրաստեք ձեր խոսքն՝ ուղղված Ձեր օգտին քվեարկել պատրաստվողներին, ինչպես նաեւ պատրաստ եղեք նախապես պատասխանել նրանց հուզող, այդ թվում նաեւ՝ դժվարին հարցերին:

Ուսուցիչներն արդեն ներդրվա՛ծ են

  • kurare
  • 2010-06-16

Բարև՛

Հայկական սոկերի անձնակազմը ողջունում է նորեկներին.

Սոկերում առաջին քայլերը անելու մեջ այսուհետ քեզ կօգնեն սոկերի փորձառու հայ մենեջերները: Այսպիսով` դու կարող ես ուղղել քեզ հետաքրքրող ցանկացած հարց ուսուցիչներին (Tutors) եւ նրանք մեծ հաճույքով կպատասխանեն բոլոր հարցերին:

Հարցն ուղղելու համար հարկավոր է մտնել ձախ սյունակում գտնվող Hayastan էջը, այնուհետև վերևի մենյուում ընտրել Ադմիններ ենթապատուհանը, նամակի համար նախատեսված վադակում գրել հարցը և ստացողին նշելով Tutor ՝ ուղարկել (Տես վիդեոն):


Մաղթում ենք քեզ հետաքրքիր խաղ և հաղթանակներ:

Սիրով՝ Հայկական Սոկերի Անձնակազմ

Հոդվածներ, ուսուցիչներ եւ այլ փոփոխություններ

  • kurare
  • 2010-06-01

2010-06-01. թարմացումներ եւ նոր հնարավորություններ են ներկայացվում



Ուսուցիչներ

Նորեկներն այժմ արդեն կարող են իրենց հարցերն ուղղել իրենց երկրի ուսուցիչներին (եթե այդպիսիք գոյություն ունեն)՝ կապված sokker-ի, նրա կանոնների հետ: Ուղերձները կարելի է ուղարկել քո երկրի էջից (Հայաստան), սեղմելով «ադմիններ», ճիշտ այնպես, ինչպես ադմիններին կամ մոդերին ուղարկվող նամակները, սակայն հասցեատիրոջն ընտրելիս հարկ է ընտրել ուսուցիչ (Tutor): Ձեր հարցին կպատասխանվի, հենց որ առաջին ուսուցիչը կարդա այն:

Հոդվածներ

Այժմ կարելի է գնահատական տալ մյուսների թիմերի հոդվածներին (Նաիրի, աչքդ լույս), ինչպես նաեւ ասոցիացիաների հոդվածները, որոնցից լավագույնները ներկայացված կլինեն նորությունների էջում:


Նկարի ներբեռնում

Եւ վերջապես, դուէ այլեւս պարտավորված չեք լինի այլ սերվերներ օգտագործել ձեր թիմի լոգոն կամ ձեր նկարն այստեղ ներբեռնելու համար: Նկարների ներբեռնումը հասանելի է Գրասենյակի «Մամուլ» բաժնում:


Ընդլայնված տեղեկություն


Դուք զգուշացումներ, հիշեցումներ կստանաք այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են
-ինչ-որ մեկը գրել է քո հուշամատյանում
- քո խաղացողը դարձել է հավաքականի անդամ
-դու խաղացող վաճառեցիր
-ինչ-որ մեկը քեզ մենեջերի միություն է առաջարկել
-ինչ-որ մեկն ընկերական խաղ է առաջարկել քո ակումբին
-ընկերական խաղի քո առաջարկն ընդունվեց
-քո պլյուսը շուտով կավարտվի
-խաղացողը, որը ծագմամբ քո երիտասարդականից է, տրանսֆերի է հանվել


Եւ…

...այլ մանր-մունր բարելավումներ եւ սխալների ֆիքսում (մանավանդ՝ կապված նախկինում կատարված բարեփոխումների գործարկման հետ


Մի քանի օգտակար հիշեցումներ.
-ասոցիացիայի տերն այժմ այն կարող է փոխանցել մեկ ուրիշին, եթե լքում են խաղը. Ասոցիացիայի ղեկավարությունը կանցնի նրանում հաջորդ ամենաբարձր դիրքն զբաղեցնող խաղացողին
-ֆեդերացիաների թիվը, որոնց կարող եք միանալ, հասել է 10-ի
-կարողությունների թվերն այժմ տեսանելի կլինեն նաեւ թիմի կազմը փոխելիս
-հոդվածների եւ ասոցիացիաների ներքին ծրագրերի վերափեւավորում (հնարավոր է, որ մեծ փոփոխություններ ձեզ համար նկատելի չլինեն, սակայն եթե սխալների դեպքում խնդրվում է հայտնել հետեւյալ ֆորումում Forum Bugs / Ideas (en)

Խաղացողների կարողությունները

  • Armeniak
  • 2010-03-05


Մենք որոշել ենք ձեզ` մենեջերներիդ, հնարավորություն տալ ինքներդ ընտրել ինչպես երևան խաղացողների կարողությունները. Դուք կարող եք փոփոխել ձեր ընտրումն անձնագրի էջում: Ավելացվել են հետևալ տարբերակները.
ցույց տալ միայն կարողությունները (որպես տեքստ),
ցույց տալ նաև կարողության թվերը` որպես Mous-over տեքստ,
կարողության տեքստային տարբերակի հետ միասին մշտապես ցույց տալ նաև կարողության թվերը:

Կրկին ընտրություննե՛ր են

  • kurare
  • 2009-12-07

Նորից եկավ ընտրությունների ժամանակը: Յուրաքանչյուրը հնարավորություն կստանա մասնակցելու դրանց որպես ցանկացած երկրի Ազգային կամ երիտասարդական հավաքականների մարզիչի թեկնածու, ինչպես նաեւ քվեարկելու իր երկրի հավաքականների մարզիչի թեկնածություն առաջադրած մենեջերների օգտին:

Ընտրությունների էջ անցնելու համար հարկ է գնալ համապատասխան երկրի գլխավոր էջն, այնուհետեւ՝ սեղմել «Ազգային հավաքական» հղումը, որից հետո՝ «Ընտրություններ»:

Այս անգամ մենք ցանկանում ենք հաջողություններ մաղթել հետեւյալ նոր երկրներին, որտեղ առաջին անգամ կկայանան Ազգային եւ երիտասարդական հավաքականների ընտրություններ.


Եթե դու որոշել ես թեկնածությունդ դնել ընտրություններում, առաջարկվում է ընտրությունների սկսվելուց հետո համապատասխան երկրի ֆորումում բացել ՄԵԿ ճյուղ՝ [NT] կամ [U21] խորագրերի ներքո: Խնդրվում է ֆորումներում սպամով չզբաղվել, Սոկկերի փոստով չխնդրել մարդկանց քվեարկել քո օգտին, կամ գրել այդ առթիվ նրանց հյուրագրքերում: Այս «սպամային գործունեություններից» յուրաքանչյուրը կարող է հանգեցնել ֆորումից վտարման կամ տուգանքի:

Խնդրեմ, հիշե՛ք, որ հավաքականներից որեւէ մեկի մարզիչ ընտրված մենեջերը չի կարող հրաժարվել այդ աշխատանքից: Այնպես որ, մասնակցության որոշում կայացնելուց առաջ լավ կլիներ գիտակցել, որ դա միայն զվարճանք չէ. Դուք նաեւ պատասխանատվություն եք ստանձնում մարզիչ եղած ողջ ժամանակաշրջանում ծառայելու մարդկանց, ովքեր իրենց ձայնը տվել են ձեր օգտին՝ մտածելով, որ ամենալավը դուք կարող եք կատարել այդ պարտականությունը:

Ընտրությունները կսկսվեն դեկտեմբերի 7-ին եւ կվերջանան նույն ամսի 20-ին, ժամը 22:15. Պատրաստեք ձեր խոսքն՝ ուղղված Ձեր օգտին քվեարկել պատրաստվողներին, ինչպես նաեւ պատրաստ եղեք նախապես պատասխանել նրանց հուզող, այդ թվում նաեւ՝ դժվարին հարցերին:

Երիտասարդական լիգաներ

  • kurare
  • 2009-12-01

Հաջորդ մրցաշրջանից սկսած իրար հետ կմրցեն նաեւ ակումբների երիտասարդական թիմերը: Ցանկացած թիմ, որն ունի գոնե 11 խաղացող իր երիտասարդականում, կարող է միանալ երիտասարդական լիգայի:

Լիգաների համակարգը

Նոր երիտասարդական թիմը միշտ կարող է միանալ իր երկրի ամենացածր դիվիզիոնին` անկախ այն բանից, թե որ խմբում է հանդես գալիս հիմնական ակումբը: Երիտասարդական լիգաների թիվը ճշգրիտ համընկնում է հիմնական ակումբների խմբերի քանակի հետ:
Երիտասարդական լիգաների մակարդակը նույնը կլինի, ինչ հիմնական ակումբի լիգան է, բայց երիտասարդական դիվիզիոններն 8 թիմ ունեցող լիգաներ չեն. չնայած այն բանին, որ երիտասարդական լիգայի բոլոր թիմերը կմրցեն ինչպես միեւնույն լիգայում (նույն մրցաշարային աղյուսակով), նրանք բաժանված կլինեն 2 մասի` ավելի բարձր մակարդակ ունեցող թիմերը կմրցեն իրար միջեւ, ավելի ցածր մակարդակ ունեցողներն` իրար հետ: Հնարավոր է, որ ցածր լիգաներում կենտ թվով թիմերի քանակի դեպքում թիմերից մեկը մրցակից չունենալու պատճառով խաղ չունենա, սակայն այն անպայման կխաղա արդեն հաջորդ տուրում: Երիտասարդական թիմերի խաղն ազդեցություն չի ունենա թիմի դասակարգման, սակայն կազդի ֆաների տրամադրության վրա` մի քանի անգամ ավելի քիչ, քան հիմնական ակումբի խաղերը: Հարկ է սպասել նաեւ շատ ավելի քիչ այցելու` մեծահասակների թիմի խաղերի համեմատությամբ:

Բարձրացում եւ իջեցում (լիգաներում)


Երրիտասարդական թիմերը կխաղան 14 փուլով, այնպես, ինչպես մեծահասակների թիմերը: Դրանից հետո բարձր տեղ գրաված թիմերն ինքնաբերաբար կտեղափոխվեն ավելի բարձր լիգա: Ավելի բարձր խումբ կտեղափոխվի լիգայում հանդես եկող թիմերի 50 տոկոսը, ճիշտ այնքան, ինչքան ավելի ցածր խումբ տեղափոխվողների թիվն է: Սական, եթե դիվիզիոնը լրացված չէ թիմերով, ավելի ցածր լիգա կտեղափոխվեն հնարավորինս էիչ ակումբներ:
Օրինակ, եթե 2-րդ խմբում խաղում է 32 թիմ, նրանցից 16-ը կտեղափոխվեն ցածր խումբ, ցածր խմբից էլ վեր կբարձրանա, համապատասխանաբար, 16 թիմ: Իսկ եթե 2-րդ խմբում ընդամենը 20 թիմ է, ապա 4 թիմ կիջնի, իսկ 16-ը կբարձրանան 3-րդ խմբից (4 թիմ կհամալրեն ցածր խումբ տեղափոխվածների, իսկ մյուս 12-ը` ազատ տեղերը):

Քո երիտասարդ խաղացողները

Երիտասարդական լիգաների խաղերում խաղալ կարող են միայն երիտասարդական դպրոցի սաները: Երիտասարդական դպրոցում այժմ կարելի կլինի տեսնել յուրաքանչյուր խաղացողի նախընտրելի տեղը (դաշտային խաղացող կամ դարպասապահ), տարիքը եւ կարողությունների ընդհանուր մակարդակը: Դրա փոխարեն առանձին վերցված կարողությունները, կշարունակեն անհայտ մնալ: Վերջիններիս տեղաբաշխվածությունը վերջնականապես հայտնի կլինի, երբ խաղացողը տեղափոխվի մեծահասակների թիմ: Եթե ցանկանում եք իմանալ կարողությունների տեղաբաշխումը մինչ այդ, ապա պետք է փորձարկել երիտասարդ խաղացողին տարբեր դիրքերում` ստուգելու համար տվյալ դիրքին համապատասխան նրա կարողությունների մակարդակը

Այլ ազդեցություններ

Նոր համակարգի տարբերությունը նախորդից կայանում է այն բանում, որ այժմ երիտասարդական դպրոցի մարզիչի հիմնական կարողությունից է կախված յուրաքանչյուր երիտասարդի հավաքական կարողությունների մակարդակի որոշումը: Ինչքան բարձր է մարզիչի մակարդակն, այնքան ավելի հստակ է որոշվում երիտասարդի կարողությունների մակարդակը: Բացի այդ, ինչան շատ խաղ խաղա երիտասարդն, այնքան, համապատասխանաբար, ավելի հստակ է մարզիչն իմանում նրա կարողությունների ընդհանուր մակարդակն ու ցույց տալիս այն ձեզ: Եթե յունիորը չի խաղացել, դա չի ազդում նրա մարզման վրա. նա այսպես թե այնպես ստանում է լրիվ մարզում: Նկատի ունեցեք, որ երիտասարդների մարզվելու իրական արագությունը փոփոխություններ չի կրել, միակ փոփոխությունն այն է, թե ինչպես է մարզիչը ցույց տալիս նրանց կարողությունների ընդհանուր մակարդակը եւ... այն, որ դուք այսուհետ կարող եք խաղալ նաեւ ձեր երիտասարդական կազմով: :)